Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին, հաղորդում է BBC-ն։
Էրդողանը նաև հայտարարել է, որ մինչ ընտրությունները կձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Հաջորդ շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահը նման հարցով կդիմի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։
Հիշեցնենք, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու Դավութօղլուի ջանքերը տապալվել են։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է 12 տարի անընդմեջ պահպանած մեծամասնությունը հունիսին կայացած ընտրությունների արդյունքում՝ մեծավմասամբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության գրանցած հաջողության պատճառով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը շարժվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու չստացված փորձերի ֆոնին։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկուշաբթի օրը չէր կարողացել կոալիցիա ստեղծելու շուրջ համաձայնության հասնել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, ինչը պահանջվում էր կառավարություն ձևավորելու համար։



