Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիան մտադիր Է օգոստոսի 23-ից վերականգնել իր դեսպանության աշխատանքը Իրանի մայրաքաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Al-Arabi թերթը:

Հրատարակության տվյալներով՝ բազմամյա ընդմիջումից հետո թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը կբացի իր դռները: Դեսպանության բացման արարողությանը ներկա կլինի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

Դիվանագիտական ներկայացուցչությունը փակվել Էր 2011 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել