⓵.Ամենաերկար համբույրը տևել է ավելի քան 58 ժամ
Թաիլանդից Էկաչայ Տիրանարատը և Լաքսանա Տիրանարատը համբուրվել են 58ժ. 35ր. և 58վրկ.` 2013թ. գրանցվելով Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` ամենաերկար համբույրի համար: Նրանք մրցում էին ինը զույգերի հետ` «Ripleys Believe It or Not!» միջոցառման ժամանակ Պատտայայում, Թաիլանդ: Նրանք շահեցին գումար, երկու ադամանդե մատանի և իհարկե տիտղոս:
⓶. Համբուրվելը լավ է ատամների համար
Կարո՞ղ է օրական 1 համբույրը ձերբազատել ատամնաբույժի այցից:
Ոչ միանշանակ, բայց այն օգնում է կանխարգելել ատամների քայքայումը: Որովհետև շուրթերի միացումը և լեզուն մեծացնում են թքի հոսքը: Ըստ կիրառական և միջավայրի միկրոկենսաբանության ուսումնասիրության՝ թքի միներալները բերանից մաքրում են սննդի մնացորդները և պաշտպանում ատամների էմալը: Մենք դեռ խորհուրդ ենք տալիս ամեն օր լվանալ ատամները, բայց մի փոքր էլ հավելյալ համբույրների ավելացումը ձեր օրակարգին չի վնասի ձեզ:
⓷. Համբուրվելը փոխանցում է շատ վարակներ
Կրքոտ համբույրը փոխանցում է ավելի շատ բան, քան թուքը: Փաստացի, հետազոտողները հայտնաբերել են, որ 10 վրկ. տևողությամբ մտերմիկ համբույրը կարող է փոխանցել մինչև 80 միլիոն բակտերիա զուգընկերների միջև:
Ըստ Microbiome-ում հրապարակված ուսումնասիրության՝ զույգերը, որոնք համբուրվել են օրական առնվազն 9 անգամ, նաև կիսել են միևնույն բակտերիաները միմյանց լեզուներով:
⓸. Կանայք նախընտրում են համբուրվել առանց մորուսի տղամարդկանց հետ
Տղամարդիկ կարող են ավելի գրավիչ տեսք ունենալ, երբ նրանք մի քիչ մորուսով են (Joe Manganiello), բայց ըստ Ուիլյամ Քեյնի («Սիրելու Արվեստի հեղինակ») կանանց 53%-ը նախընտրում է համբուրվել մաքուր սափրված տղամարդկանց հետ: Սա բոլոր վատ նորությունները չեն մորուսով տղամարդկանց համար: Քեյնը նաև հայտնաբերել է, որ կանանց 33%-ը սիրում է համբուրվել կարճ մազերով տղամարդկանց հետ:
⓹. Հրաժեշտի համբույրներն օգնում են ամուսիններին ավելի երկար ապրել
Ամենահեշտ եղանակը երկարացնել Ձեր ամուսնու (կնոջ) կյա՞նքը: Նվիրիր նրան համբույր աշխատանքի մեկնելուց առաջ: Դոկտոր Արթուր Սզաբոն 2 տարվա հետազոտությունից հետո այն եզրակացությանը հանգեց, որ այն տղամարդիկ, ովքեր համբուրում են իրենց կանանց աշխատանքի մեկնելուց առաջ, ապրում են 5 տարով ավելի երկար, 20-30%-ով ավելի շատ են գումար վաստակում և ավելի քիչ են ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից դառնում, քանզի համբուրվողներն աշխատանքի են գնում ավելի պոզիտիվ տրամադրությամբ, ինչը նրանց ֆիզիկապես և հոգեպես ավելի առողջ է դարձնում:
⓺. Մարդկանց երկու երրորդը թեքում է իրենց գլուխները միևնույն կերպ
Համբուրվելու ժամանակ քթերի բախումը կարող է փչացնել տրամադրությունը: Որպեսզի խուսափեք «բախումից», Դուք պետք է Ձեր գլուխը դեպի աջ թեքեք: Նեյրոգիտնական Օնուր Գունթուրկունը դիտարկել է մարդկանց մոտ երկու և կես տարի և, ուսումնասիրելով ավելի քան 120 համբույր, եզրակացրել է, որ այն մարդիկ, ովքեր գլուխը դեպի աջ են թեքում, 2 անգամ ավելին են, քան ձախ թեքողները:
⓻. Հին հռոմեացիները բեմ էին դուրս գալիս հարսանեկան համբույրների համար
Այժմ Դուք կարող եք համբուրել հարսանացուին: Մեզ համար շատ սովորական են այս հուզիչ բառերը, բայց ինչո՞ւ ենք մենք ամրագրում այն համբույրով: Դա հասնում է մինչև հին հռոմեացիները, ովքեր պետք է օրենքով պայմանագիր կնքեին հրապարակային համբույրի համար: Ըստ հռոմեական հարսանիքի ռիտուալի և անտիկ աշխարհում նրա նշանակության՝ նման ակտին պետք է հետևեր երկու անձանց օրինական միությունն ամուսնությամբ:
⓼. Առաջին հեռուստատեսային համբույրն ավելի քան 1 դար առաջ էր
Pretty Woman («Красотка»)-ից մինչև Spider-Man («Սարդ-մարդը») մենք տեսել ենք բավականին թվով համբույրներ: Բայց 1896թ. Թոմաս Էդիսոնը եթեր թողարկեց պատմության մեջ առաջին հեռուստատեսային համբույրը: Ֆոնոգրաֆի և էլեկտրական շիկացման լամպի հռչակավոր գյուտարարը էկրանավորեց և ցուցադրեց «The Kiss»-ը՝ 23վրկ. տևողությամբ ֆիլմ` կանադացի դերասանուհի Մեյ Իրվինի մասնակցությամբ: Նա էկրանավորեց այն իր Նյու Ջերսիի ստուդիայում այն ժամանակ, երբ հրապարակային համբույրը տաբու էր համարվում:
⓽. Համբույրն ունիվերսալ չէ
Դուք կկարծեք, թե բոլորին դուր է գալիս համբուրվելը, բայց դա այդպես չէ: Մարդաբանները գտել են, որ աշխարհի 10%-ը բացառում է այն: «Համբույրի գիտություն: Ինչի մասին են պատմում մեր շրթունքները» գրքում հեղինակ Շերիլ Քիրշենբաումը մեկնաբանում է, թե ինչպես են տարբեր հասարակություններ դրսևորում մտերմությունը, ինչպես օր.` «լիզելը»` ավանդական համբույրի փոխարեն:
⓾. Ձեր ինքնագնահատականը կարող է որոշել, թե ում եք համբուրում
Ինչքան Ձեզ գրավիչ եք համարում, այնքան ավելի հաճելի է Ձեզ հետ համբուրվելը: Ուսումնասիրությունը, որ կատարվել է 18-63տ. հարյուրավոր տղամարդկանց և կանանց շրջանում, պարզել է, որ ովքեր իրենց գրավիչ են համարում, նրանք ավելի մեծ նշանակություն են հատկացնում համբուրվելուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/PsychologyHogebanutyun/photos/a.491276560915543.107781.429345640441969/929016560474872/?type=1&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել