Replik.am-ը գրում է.
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայում ԱՄՆ նախագահի օրակարգը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավոր է, եթե ամերիկյան կողմից անհրաժեշտ ազդանշան լինի:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=65639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել