Stratfor. Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նոր կիզակետ կարող է դառնալ ԿովկասըPanorama.am-ը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախումը թուլանալու փոխարեն ավելի կահագնանա, իսկ բախման կիզակետը Ուկրաինայից կարող է տեղափոխվել Կովկաս, մասնավորապես՝ Վրաստան Հայաստան և Ադրբեջան: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման տեսակետ են հայտնել ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական ընկերության փորձագետները: 

Հետազոտության հեղինակները գտնում են, որ 2008թ. Վրաց-օսական ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանը ամրապնդել է Հայաստանում իր ռազմական ներկայացուցչությունը և էլ ավելի է ամրապնդել երկրում իր տնտեսական և քաղաքական դիրքերը: Դրա հետ մեկտեղ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական ներկայացուցչությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը Ռուսաստանի համար ապահովում է տարածաշրջանում գերիշխող ռազմական ուժի դերը: 

«Այնուամենայնիվ, Արևմուտքը մտադիր չէ թույլ տալ նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը»,- նշվում է վերլուծության մեջ: 

Փորձագետները նշում են, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններում Պետդեպը սատարեց երկրի պրոռուսական իշխանությունների տապալման գործընթացին: 

«Արևմտյան երկրները հստակ հասկացրին, որ դրանց աջակցությունը Ուկրաինայով չի սահմանափակվում: Արևմուտքը սկսեց նոր ռազմաբազաներ կառուցել կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և էլ ավելի ընդլայնել հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում»,- նշվում է հոդվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել