1)Շատերը կարծում են, որ այնպիսի ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են Քեմբրիջը կամ Սորբոնը, ամենահինն են աշխարհում: Իրականում, ամենահին համալսարանի տիտղոսը կրում է մուսուլմանական Կարաունին համալսարանը: Այն հիմնադրվել է 859 թվականին Մարոկկոյի Ֆես քաղաքում:
2)Դպրոցական ամենամեծ ընդունելությունը եղել է Հնդկաստանում: 2003 թվ.-ին Լուկանուի Մոնտեսսորիի դպրոց են ընդունվել 27911 երեխա:
3)Դոկտորի կոչումը ստանալն այդքան էլ հեշտ չէ. հատկապես 90 տարեկանում, ինչն արել է Էլիզաբեթ Էիչելբաումը: Ամերիկուհին դրա համար ստացել է աշխարհի ամենատարեց գիտությունների դոկտորի տիտղոսը:
4)Եղել են դեպքեր, երբ ԲՈՒՀ ընդունվել են 80 տարեկանում, բայց ընդունվել 52-ում և ավարտել այն 72 տարեկանում, այ դա արդեն ուրիշ է: Անգլիացի Ռոբերտ Կրոնին ընդունվել էր Պրինստոնյան համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ: Դժվար թե ընդունվելուց կարող էր պատկերացնել, որ կդառնա ԲՈՒՀ-ի ամենատարեց ավարտողը:
5)Էլ ինչ ավարտական երեկո առանց ռեկորդների: Գերմանիայում դպրոցի 100-ամյակի կապակցությամբ հավաքվել էր 2521 նախկին դպրոցական: ))
6)Դպրոցն ավարտելուց 70 տարի հետ Արևմտյան Վիրջինիայի «դպրոցականները» որոշեցին հավաքվել: Ճիշտ է, այդ հավաքին չկարողացավ մասնակցել ավարտածների գրեթե կեսը: Պատճառները «հարգելի էին»։ )))
7)Դպրոցն ավարտելուց հետո՝ 74 տարի շարունակ, Չերոկիի դպրոցականներն ամեն տարի հավաքվում էին դասարանով: Վերջին անգամ 30 դպրոցականից եկել էին ողջ մնացած 9 մարդ:
8) Եվ կրկին այդ թանկարժեք վարձերով Անգլիան: Այվոլ Սպենսերի անվան երիտասարդ լեդիների և ջենտլմենների համար նախատեսված միջազգային դպրոցի ամսական վճարը սկսում է 77 500 Ֆունտ ստերլինգից: Տեղի դպրոցականներն այցելում են մշակութային տարբեր միջոցառումների: Այդ ամենին էր գումարվում էթիկետի դասընթացը:
9)Ամենաերկար դասընթացը տևել է ապրիլի 15-17-ը: Դա տեղի է ունեցել 2003թվ.-ին Ավստրալիայի Լեյդլիի պետական համալսարանում: Պրոֆեսոր Մարի Բարոուզը կենսաբանության մասին իր դասը կարդացել էր 54 ժամ շարունակ:
10) Եվ վերջում, մի փոքր խոսք եկամուտներից։ )) Ամենամեծ վարձավճարը ստացել էր դոկտոր Ռոլանդ Դանտը, ով Չիկագոյում երկու օրվա սեմինարի համար վաստակել էր 3 080 000 դոլար: