Այս ամառ այցելելով Աստանայում անցկացվող Համաշխարհային ու ավանդական կրոնների համագումարին՝ մենք կոլեգաների հետ խորացանք Ղազախստանի պատմության մեջ, իսկ ավելի ճիշտ՝ որոշեցինք բացահայտել ղազախական հաջողակ զարգացման ու կայունության գաղտնիքը։
Անխոս, մի երկրում, որտեղ հանդուրժողական վերաբերմունք կա տարբեր կրոնների նկատմամբ, երկրորդական պլան են մղվում փոխըմբռման խնդիրները։ Գուցե այս ամենում իրավական հիմք կա՞։ Ուստի մենք որոշեցինք շարունակել ծանոթանալ այս եզակի երկրի հետ՝ դրա Սահամանադրության միջոցով։ Բնականաբար, օրենքների այս հավաքածուն համարում են կարևոր փաստաթուղթ ու երկրի գլխավոր օրենքը, որի վրա հիմնված են ոչ միայն իրավունքներն ու ազատությունները, այլև ժողովրդավարության, տնտեսության, ներքին ու արտաքին քաղաքականության հիմունքները։
Ղազախստանի Հանրապետության գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 30-ին՝ համազգային հանրաքվեի միջոցով։ Դրան նախորդել էր պրոյեկտի լայն քննարկում երկրի բնակչության հետ։ Ընդհանուր առմամբ տեղ են գտել նախագծի 33 հազար հանրային քննարկումներ, որոնց մասնակցել է 3 միլիոն մարդ։ Այդ քննարկումների ժամանակ հնչեցվել են 30000 առաջարկներ ու դիտարկումներ, որոնց արդյունքում 55 հոդվածներում ավելի քան 1100 լրացումներ ու հավելումներ են արվել։
Արդեն 20 տարի է անցել։ Գործող սահմանադրության ընդունման պահից անցած ժամանակում այն փոփոխվել է 3 անգամ՝ 1998, 2007 և 2011 թվականներին։ 1998 թվականին լրացումներ ու հավելումներ արվեցին երկրի հիմնական օրենքի 19 հոդվածներում։ Այդ ժամանակ փոփոխությունները վերաբերում էին երկրի նախագահի ու Խորհրդարանի երկու պալատների պատգամավորների պաշտոնավարման ժամկետներին, ինչպես նաև չեղարկված նախկինում առկա առավելագույն տարիքային սահմանափակում՝ պետպաշտոնյաների համար։ Նաև 1998 թվականի լրացումներով նախատեսվում էր, որ Մաժլիսի 10 պատգամավորներ պետք է ընտրվեն կուսակցական ցուցակների հիման վրա՝ հավասարաչափ ներկայացուցչության սկզբունքով։
Ամեն անգամ Սահմանադրությունն էական փոփոխություններ էր կրում լրացումների արդյունքում, հատկապես 2007 թվականին։ Ըստ էության, այդ անգամ լրացումը պրոպորցիոնալ ընտրական համակարգի անցումն էր, ինչպես նաև Խորհրդարանի կարգավիճակի ամրապնդմամբ, ինչն արտահայտվում էր նրանով, որ երկրի վարչապետին այդուհետ նշանակում էր խորհրդարանական մեծամասնությունը։ Բացի դրանից, ներդրվեց կուսակցական խմբակցությունների հետ երկրի նախագահի կոնսուլտացիաների նորմը կառավարության գլխի ընտրության ժամանակ։ Ղազախստանի ժողովրդի ասամբլեային շնորհվեց սահմանադրական կարգավիճակ, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներին խորհրդարան ուղարկելու իրավունք։ Արդեն 2011 թվականի փետրվարին Սահմանադրության մեջ հերթական փոփոխություններն արեցին նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Մի խոսքով, կարելի է հստակ ուրվագծել երկրի զարգացման ուղին ու այն անվանել դեպի ինքնիշխանության ու ժողովրդավարության տանող ուղի։ Այս բացառիկ ու անկրկնելի 20 տարիները կերտեցին ղազախների երկրի նորագույն պատմություն։
Եվ այսպես, ինչո՞ւմ է կայանում այս երկրի հզորության գաղտնիքը։ Մենք տարբեր երկրներից ժամանած կոլեգա պատմաբանների հետ ուսումնասիրել ենք պետության ղեկավարի անձը, նրա նորարարական գաղափարները, բարեփոխական մոտեցումները՝ հանուն հայրենակիցների բարեկեցության բարելավման։ Հատկանշական է, որ բոլոր ռազմավարական խնդիրներն իրացվել են ու շարունակում են կյանքի կոչվել աստիճանաբար։ Ուստի, իմ կարծիքով, երկրի հզորությունը հենց նրանում է, որ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն ի սկզբանե որոշել է առաջնահերթություններն ու հստակ սահմանել դրանք. այս հրաշալի ժողովրդի գլխավոր արժեքը մարդն է, նրա կյանքն ու միացյալ պատմությունը։
«Մենք՝ Ղազախստանի ժողովուրդը, որ միավորված ենք ընդհանուր պատմական ճակատագրով՝ ստեղծելով պետականություն բնիկ ղազախական հողերի վրա, համարելով ինքներս մեզ որպես խաղաղասեր քաղաքացիական հասարակություն ու գիտակցելով մեր բարձր պատասխանատվությունը ներկայիս ու գալիք սերունդների առջև, ելնելով ինքնիշխանության իրավունքից, ընդունում ենք այս սահմանադրությունը»։ Այսպես է գրված երկրի գլխավոր օրենքում, որն արդեն 20 տարի է՝ ուղղորդում է պետությունը ճիշտ ուղղությամբ։ Կարելի է վստահությամբ ասել, աշխարհը ճանաչել է ոչ միայն երկրի ձեռքբերումները, այլև հենց Ղազախստանը՝ որպես համաշխարհային քաղաքական դաշտի հեղինակավոր անդամ։
Բացի դրանից, ակնհայտ է, որ պետության պատմության մեջ այս գլխավոր փաստաթղթի ընդունումը շրջադարձային իրադարձություն էր։ Այն նշանակում էր անցում զարգացման սկզբունքորեն նոր մակարդակի, ու հենց այդ պահից քաղաքական համակարգի կենտրոնում հայտնվեց մարդը, քաղաքացին՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Քաղաքացու քաղաքական իրավունքների բնական էությունը բխում է այդ թվում նաև նրանից, որ Ղազախստանում իշխանության միակ աղբյուրն ու ինքնիշխանության միակ կրողը հանդիսանում է երկրի բազմազգ ժողովուրդը։
Տարածաշրջանում տեղ գտած պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է. «20 տարվա ընթացքում շատ բան է արվել, բայց ամենամեծ ձեռքբերումը, որին հասել ենք այս ընթացքում, դա իրապես անկախ պետության ստեղծումն է։ Այդպիսի բան երբեք չէր եղել ղազախական պատմության մեջ։ Մի բան է ստեղծելը, սակայն պահպանելն ու զարգացնելն էլ ավելի բարդ բաներ են։ Չնայած բարդություններին՝ մենք կարողացանք անել դա ու այժմ մենք կարող ենք հպարտանալ մեր ձեռքբերումներով տնտեսության ոլորտում, քաղաքների ու աուլների զարգացման ոլորտում, գյուղատնտեսությունում, սոցիալական ու առողջապահական ոլորտներում, կրթությունում ու մշակույթում»։
Ի՞նչն են հաստատում այս բառերը։ Պատասխանը միանշանակ է. կայունությունը, ինչին ձգտում է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, հենց այն կայունությունը, որը հանդես է գալիս կանոնակարգված կյանքի իրավական հիմքի կարգավիճակում։



