Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հորդորել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հրաժարվել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ նա ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ է:
Եվ ինչու են լռում Հայաստանի ինքնիշխանության համար իրենց ճղող արևմտամետերը, մի՞թե սա փորձ չէ միջամտելու Հայաստանի ներքին հարցերին, և պետք չէ՞ քննադատել ԱՄՆ դեսպանի նման պահվածքը:
Մյուս կողմից հասկանալի է, որ մարդիկ չեն ցանկանում թքել այն աղբյուրի մեջ, որից ջուր են խմում:
Եթե նման հորդոր հնչեր Ռուսաստանի դեսպանի շուրթերից, հիմա պրոարևմտյան «օբյեկտիվներն» ամենազզվելի լեքսիկոնով «հարձակվել» էին Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա:
Հայաստանն ինքնիշխան սուվերեն պետություն է և ԱՄՆ դեսպանի հորդորների կարիքը չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/845986215470455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել