Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրենց պաշտոններից ազատվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ... Իրենց պաշտոններից զրկվել են հակաօդային ուժերի պետ Թոֆիկ Աբասովը, զինված ուժերի սննդի մատակարարման պետ Մալիկ Ղուրբանովը և ևս ՉՈՐՍ ծառայության պետեր... Զ.Հասանովի մի այլ հրամանով 25 սպաներ ազատվել են աշխատանքից ՊՆ Գլխավոր ռազմական տեսչությունում...
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Զ.Հասանովի հրամանով պաշտոնանկ էին արվել ակ և կարա կոյունլուների ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Գորհմազ Գարաևը, Գլխավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը և Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը..
Հ.Գ. Զ.Հասանովը մաքրազերծում է ՊՆ-ն «օտարներից», որոնք վերջին շրջանում անթաքույց քննադատում էին իրեն՝ մեղադրելով արկածախնդիր որոշումներ ընդունելու մեջ, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը բավական մեծ կորուստներ են ունեցել հայ-ազերիական շփման գծում... Զ.Հասանովն էլ, չներելով իրեն քննադատողներին, որոշել է դիվանագիտորեն մոտենալ այս հարցին և իրեն դեմ չտրամադրել սպայական անձնակազմին.... «Դիվանագիտորեն» մոտենալով իրեն քննադատողներին՝ Զ.Հասանովը ընդամենը բացահայտել է զինված ուժերում վերջիններիս կողմից ղեկավարած ծառայություններում կատարված ՍԱՐՍԱՓԵԼԻ չարաշահումները և կոռուպցիոն երևույթները... Դրա հետևանքով ոմանք ԸՆԴՄԻՇՏ են զրկվել պաշտոններից, ոմանք «աքսորվել» են այլ աշխատանքի, իսկ ոմանց էլ պատժում են նվաստացնելով... Օրինակ՝ պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Գորհմազ Գարաևին Զ.Հասանովը նշանակել է Երրորդ բանակային կորպուսին ենթակա մի զորամասի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ...
Այս ամենից հետո Զ.Հասանովին քննադատողների թիվը կտրուկ կնվազի, և վերջինս կշարունակի իր Արցախի «բիզիմդիրցաման» քաղաքականությունը, որի հետևանքով հարյուրավոր ասկյարներ իրենց կյանքից կզրկվեն՝ մի միլիմետր առաջ չգնալով...



