Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրի խաղում «Արարատ»-ը սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց, ոչ թե «Հրազդան»-ում, այլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
«Ֆուտբոլ +» շաբաթաթերթին հայտնի է դարձել, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել: Այս մասին «Ֆուտբոլ +»-ին հայտնել է «Արարատ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը:
«Արարատ» ակումբը պաշտոնական նամակ է ստացել «Հրազդան» մարզադաշտից, որում տեղեկացվում է, որ «Հրազդան»-ը սնանկ է ճանաչվել, չի կարող խաղադաշտը նախապատրաստել եւ սպասարկել «Արարատ»-ի խաղերը և առաջարկել է խզել գործող պայմանագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



