Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պատենտների բյուրոն Thoth Technology Inc. ընկերությանը իրավունք է տվել կառուցել ThothX աշտարակը: Դրա բարձրությունը լինելու է 20 կմ, որը շուրջ 25 անգամ ավելի բարձր է աշխարհի ամենաբարձր շինությունից` ԱՄԷ-ում գտնվող «Բուրջ Խալիֆայից»: Աշտարակի վերին հրապարակը կդառնա տիեզերական սարքերի լիցքավորման և թռիչքի մեկնարկային տարածք, որը կխնայի թռիչքի համար անհրաժեշտ էներգիայի 30 %-ը:
Որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայում չկան այնպիսի նյութեր, որոնք կկարողանան պահել այդպիսի բարձրության շինությունը: Սակայն Thoth Technology Inc. ընկերության մասնագետները համոզված են, որ կկարողանան կառուցել աշտարակը: Հայտնի է, որ կառույցի որոշ հատվածներ լինելու են փչովի և օդաճնշական, իսկ քամու ուժգնությունը նվազեցնելու համար օգտագործվելու են թափանիվներ: Սա հնարավորություն կտա ThothX Tower-ին ինքնուրույն արտադրել էլեկտրականություն: