Նատալի Պորտմանն անկեղծացել է իր փարիզյան տպավորություններով, ինչպես նաև խոսել երեխաների` ֆրանսիական և անգլիական դաստիարակությունների տարբերության մասին, գրում է 7days.ru-ն:
Դերասանուհին վստահեցնում է, որ ֆրանսիացիները տարօրինակ են նայում խաղացող երեխաներին:
«Չնայած որ մենք այժմ ապրում ենք Ֆրանսիայում, տանը ամուսնուս և երեխայիս հետ անգլերեն ենք խոսում: Իհարկե, խոսակցական ֆրանսերենը ես վաղուց եմ յուրացրել, սակայն հեռուստացույց կամ ֆիլմեր դիտելը բարդ է: Ի դեպ, մեր տանը հեռուստացույց էլ չկա: Արդեն մի քանի տարի է: Եվ իմ որդին` Ալեֆը, այդ արկղի մոտ չէ առավոտից մինչև գիշեր»,- ասել է դերասանուհին:
Պորտմանը, սակայն, խոստովանում է, որ ընկերները խորհուրդ են տալիս իրեն հեռուստացույց գնել խոհարարական շոուներ դիտելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



