Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում բնակվող Դոուպի Մայքլ Մեյը ձերբակալվել է գերեզման փորելու ժամանակ, որից հետո նրան մեղադրանք է ներկայացվել, գրում է Daily Star-ը։

Ոստիկանությունից հայտնել են, որ նա հարբած վիճակում է եղել և փորել է 30 տարի առաջ մահացած հոր գերեզմանը։

Զարմանալի միջադեպը տեղի է ունեցել Լինքոլն քաղաքի Pilot Baptist գերեզմանոցում։

Գերեզմանոցի աշխատակիցները հայտնել են, որ Մեյ ազգանունով իրենց մոտ թաղված է 13 մարդ։

Վիլիս Գրին Մեյ անունով տղամարդը, ով Մայքլ Մեյի հայրն է, մահացել է 1983-ի նոյեմբերին։ Հավանաբար, տղամարդը վաղամեռ հորն ուղղված չլուծված հարցեր է ունեցել, որի պատճառով որոշել է գերեզմանից հանել նրան և վիճել նրա հետ։

Մեյին մեղադրանք է առաջադրվել հանրային վայրում հարբելու, գերեզմանոցն անարգելու և մարիխուանա պահելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել