Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Էմիլ Խիրշը մեղավոր է ճանաչվել աղջկա վրա հարաձակման գործում և դատապարտվել է 15 օրվա ազատազրկման և 50 ժամ հասարակական աշխատանքների: Բացի այդ, նա պարտավոր է տուժողին վճարել 4750 դոլար տուգանք:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին դերասանը վիրավորել էր Paramount ընկերության աշխատակից Դանիել Բերնֆելդին, ապա բռնել նրա կոկորդից և փորձել խեղդել:
Ականատեսները հեռացրել էին Խիրշին Բերնֆելդից, իսկ ոստիկանությունը հետագայում հայտարարել էր, որ «դերասանը կորցրել էր հավասարակշռությունը, նրա խոսքը կապակցված չէր, իսկ աչքերը փայլում էին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/08/19/emil-khirsh/374916
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



