Lurer.com-ը գրում է.

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4612 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 100 գրամ կանեփ բույսի թաց զանգված, 1,5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել