Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում ապրող և աշխատող լեհերը մեկօրյա գործադուլ կանեն, որը պետք է ցույց տա բրիտանացիներին, թե ինչպիսին կլիներ նրանց կյանքն առանց լեհ աշխատանքային ներգաղթյալների, գրում է rg.ru-ն։

Օգոստոսի 20-ին աշխատանքի փոխարեն նրանք գնալու են խորհրդարանի շենքի դիմաց։

«Եկեք ցո՛ւյց տանք բրիտանացիներին, թե որքան են նրանք սխալվում մեր հարցում և որքան թերագնահատում բրիտանական տնտեսության զարգացման մեջ մեր ներդրումը»,-կազմակերպիչներից մեկին մեջբերել է TVN24 հեռուստաալիքը։

Բրիտանիան ունի կես միլիոն լեհ ներգաղթյալ, որոնց աշխատանքի համատեղ դադարի դեպքում ողջ Մեծ Բրիտանիայում արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտներում հսկայական դժվարություններ կառաջանան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել