Ոստիկանության ծառայողը ստիպել է ընդունել չբացահայտված անասնագողությունները. ՀՔԾPanorama.am-ը գրում է.

Քաղաքացի Ռոման Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հուլիսի 20-ին ոստիկանության ծառայողներն իրեն անհիմն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին և տևական ժամանակ պահել այնտեղ: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ: 

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս կերպ՝ ոստիկանության ծառայողը ստիպել է ընդունել չբացահայտված անասնագողություններ, ապա կատարված հանցագործություններն իրեն չմեղսագրելու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել