Life.panorama.am-ը գրում է.
«Ես մշտապես մտածում եմ այն մասին, որ իմ ներքին և արտաքին կյանքերը հիմնված են այլ՝ կենդանի և մահացած մարդկանց մտքերի և աշխատանքների վրա, և ես պետք է «ընդլայնեմ» ինձ, որպեսզի աշխարհին տամ հենց այնքան, որքան ես ստացել և դեռ շարունակում եմ ստանալ նրանից». Ալբերտ Էնշտեյն
Ալբերտ Էնշտեյնը հրաշալի ֆիզիկոս էր, ով բացահայտեց մի շարք ֆիզիկական օրենքներ՝ առաջ անցնելով իր ժամանակի շատ գիտնականներից: Սակայն մարդիկ նրան հանճար են անվանում ոչ միայն այդ պատճառով. Էնշտեյնը նաև փիլիսոփա էր, ով հասկանում էր հաջողության օրենքները՝ դրանք բացատրելով այնքան լավ, որքան սեփական հավասարումները:
Ահա Էնշտեյնի 10 դասերը, որոնք դուք կարող եք օգտագործել Ձեր առօրյա կյանքում.
1. Եթե մարդը երբեք չի սխալվել, նշանակում է նա երբեք չի փորձել որևէ նոր բան անել:
Մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է որևէ նոր բան անել՝ վախենալով ձախողվելու վտանգից: Իրականում պարտություն կրած մարդը շատ ավելի լավ է գիտակցում՝ ինչպես հաղթել, քան նա, ով փառքը ստանում է միանգամից:
2. Կրթությունն այն է, ինչը մնում է այն ժամանակ, երբ մոռանում ես դպրոցում սովորածիդ մասին:
30 տարի անց մենք ամբողջովին կմոռանաք այն ամենը, ինչը սովորել ենք դպրոցում: Կհիշենք միայն այն, ինչ մենք սովորել ենք ինքներս:
3. Իմ երևակայության մեջ ես ազատ եմ նկարել նկարչի նման: Երևակայությունը գիտելիքից ավելի կարևոր է: Գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունը ընդգրկում է ողջ աշխարհը:
Երբ գտակցում ես, թե ինչերի է հասել մարդկությունը՝ սկսած քարանձավային ժամանակներից, հասկանում ես երևակայության իրական ուժը: Այն, ինչ մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչ մենք կունենանք ապագայում, կստեղծվի մեր երևակայության շնորհիվ:
4. Ստեղծագործության գաղտնիքը ներշնչման աղբյուրը թաքցնելու մեջ է:
Ձեր ստեղծագործական հաջողությունը մեծապես պայմանավորված է այն փաստով, թե որքան լավ եք դուք կարողանում թաքցնել Ձեր ներշնչման աղբյուրը: Ձեզ կարող են ներշնչել այլ մեծ մարդիկ, սակայն բոլորի համար Ձեր գաղափարները պետք է լինեն ունիկալ:
5. Մարդկային արժեքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչի ես դու ունակ հասնել, այլ նրանով, թե ինչ ես դու տալիս: Ձգտեք դառնալ ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ:
Հանրահայտ մարդկանց նայելով՝ պարզ է դառնում, որ նրանցից յուրաքանչյուրը որևէ բան տվել է աշխարհին: Միշտ հարկավոր է տալ՝ վերցնելու հնարավորություն ունենալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ