hi-res-db510938e8713623fe899d0c21764167_crop_northԱնգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումը վնասվածքի պատճառով, հաղորդում է Telegraph.co.uk-ը:

«Լիվերպուլ»-ի ավագը վնասվածք էր ստացել «Բորնմուտ»-ի դեմ խաղի ընթացքում: Վերջինս այսօր բուժզննում կանցնի:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Արսենալ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել