Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 19-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում՝ հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Հատուկ ջրափրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1984 թ. ծնված Ն. Գ.-ին, ով տեղափոխվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել