Հայաստան-Թուրքիա սահմանի ողջ երկայնքով՝ սկսած Իգդիրդից մինչ Կարս, ազիկները տաքուկ-տաքուկ տեղավորվում էին ու բիզնեսներ հիմնում: Սակայն Թուրքիայում վերջին ամիսների զարգացումներին զուգընթաց ազիկները սկսել են լքել վերջին 20 տարում բնակություն հաստատած բնակավայրերը: Այդ են հաստատում նաև Կարսից լեփ-լեցուն գնացքները դեպի Բաքու, իսկ Բաքվից կիսադատարկ՝ դեպի Կարս: Սա դեռ ամենը չէ, քրդերը, առիթից օգտվելով, կարելի է ասել, կոպեկներով առաջարկում են գնել ազիկների բիզնեսները: 
Այս ամենից հետևություն, որ որքան թուլանա թուրքական պետությունը, որքան ազգամիջյան խնդիրները գլուխ բարձրացնեն, այնքան մենք շահողի դերում կլինենք... Գոնե այսպես անկռիվ ազիկները հեռանում են հայ-թուրքական սահմանից, և իրենց մեծամեծերի ծրագրերը, որոնց վրա միլիարդներ էին ծախսում, հօդս են ցնդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել