Lurer.com-ը գրում է.

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատատակազմի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ մեկնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Այցի շրջանակում կայացել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև երկկողմ հանդիպումներ:

Քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և առաջիկա ծրագրերն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, սոցիալական, կրթության և մշակույթի հարցերի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքներին։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վերահաստատել է արդեն համագործակցության ծրագրերն առաջիկայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել