Tert.am-ը գրում է.
Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կհայտնվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար, հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- ասել է երկրի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ով տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է նաև նրանով, որ «խառը դպրոց է», դա վրացական դպրոց է, որտեղ կա մեծ հայկական բաժին, փոխանցում է sputnik-georgia.ru-ն։
«Մենք առավելագույնս ցանկանում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին նրանում, որ նրանք լիարժեք և լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,- նշել է Սանիկիձեն։
Նոր դպրոցը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին։ Ուսումնական հաստատությունում կլինի ջեռուցման համակարգ, կբացվեն մարզասրահներ, գրադարան, բնական գիտությունների կաբինետ, ճաշարան։ Դպրոցը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով աշակերտների համար։
Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են այս տարի և կավարտվեն հաջորդ տարի։



