Երեկ հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Իսլամական պետության զինյալները (ISIL) հնչեցնում են ռազմատենչ հայտարարություններ Թուրքիայի նկատմամբ: Տեսաուղերձը, որը տարածվել է համացանցով, չունի ամսաթիվ, և հայտնի չէ նկարահանման վայրը: Տեսանյութում խոսող անձը խոսում է սահուն թուրքերենով, ասմունքում է արաբերեն քառյակներ, ինչպես նաև արաբերեն մեջբերումներ կատարում Ղուրանից: Տեսանյութով կոչ է արվում գրավել Ստամբուլը, քննադատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով օգնում է Արևմուտքի խաչակիրներին:
Տեսանյութում խոսող անձը պատմում է, թե ինչպես են թուրքերն ընդունել իսլամ դարեր առաջ, նա դժգոհում է, որ «մեզանից ոմանք սկսեցին երկրպագել դամբարանների» և ցուցադրում է Էրդողանի նկարը:
«Հետո աշխարհիկ Քեմալ Աթաթուրքը եկավ... Նա ստիպեց թուրք ժողովրդին ժխտել իրենց կրոնը, ինչպես նաև պարտադրեց աշխարհիկ կյանքը: Հետո դավաճան Էրդողանը եկավ: Նա չի ենթարկվում Աստծո օրենքներին: Նա համագործակցում է ամերիկացիների, հրեաների, խաչակիրների հետ: Նա Աթաթուրքի նման հավատուրաց լրտես աշխարհիկ է»,- ասում է նա՝ տեանյութում խոսող ԻՊ զինյալը:
Էրդողանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո նա կոչ է անում «թուրք ժողովրդին դուրս գալ և պայքարել հանուն Ալլահի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել