Ահա արդեն քսան տարի է, և մենք նույն կամ գրեթե նույն մարդկանց կողմից նույն բաներն ենք լսում, նույն բառակապակցություններից արդեն հոգնել ենք՝ թիրախ, աշխատատեղ, բարեկեցության աճ, արտագաղթի և կաշառակերության դեմ պայքար, տնտեսության զարգացում, ժողովրդավարություն, լեգիտիմություն, սահմանադրական կարգ, օրինականություն, արդարություն, ազգային ծրագիր, և նման մտքերը մարդկանց հեգնանքն են հարուցում: Հիմա էլ «անցում խորհրդարանական կառավարման» անունով ծամոնն է գցված մեջտեղ: Մի պահ պատկերացնենք, թե արդեն անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ ի՞նչ: Ահա այս խորհրդարանը, կամ սրա նման մեկ ուրիշը չի օրենքներ հորինելու, կամ այս վարչապետի նման մեկն իր վարչախմբով չի կառավարելու երկիրը: Ի՞նչ է փոխվելու: ՈՉԻՆՉ:
Կամ բոլորն անխտիր ահա արդեն քսան տարի շարունակ խոսում են արդար, թափանցիկ, ազատ ու անկաշառ ընտրություններից: Ասենք, հասել ենք դրան, հրաշք տեղի ունեցավ ու հասանք: Ո՞ւմ ենք ընտրելու և ո՞վ է լինելու ընտրողը, որոնք են լինելու ընտրության գլխավոր չափորոշիչները, մարդիկ ի՞նչ չափանիշներով պիտի կատարեն ընտրությունը, թե դարձյալ ամենաազնիվ, ամենախելացի, բարեկիրթ, «ժողովրդի ծոցից ելած» մտավորականներին պիտի ընտրենք: Սակայն այս ճանապարհով մեկ անգամ գնացել ենք և հասել ենք այսօրվան: 131 չէ, մեր հասարակության քաղաքականապես ակտիվ հիմնական զանգվածը կազմող բոլոր խմբերից, որտեղ կենտրոնացված է ժողովրդի երևացող ողջ ինտելեկտուալ, քաղաքական, մտավորական, մշակութային, ազգային-գաղափարական պոտենցիալը, որևէ մեկը 13 ազգանուն կարո՞ղ է առանձնացնել, ճանաչո՞ւմ եք ազնիվ, բարոյական, կրթված և պետական կառավարման համար անհրաժեշտ, սակայն բոլորովին ոչ բավարար հատկանիշների հետ միասին երկրում, չասենք աշխարհում, տիրող վիճակի խորքային պատճառների մասին հստակ պատկերացում ունեցող 13 մարդու, ովքեր գոնե առաջին մոտավորությամբ տեսնում են այն ճշմարիտ ուղենիշները դեպի ուր շարժվելով է միայն, որ հնարավոր է երկիրն ու ժողովրդին այս վիճակից դուրս պրծացնելու ելքեր նշմարել:
Այսօրվա, այս մեր վիճակի հիմնական պատճառները միայն մեր մեջ պիտի փնտրենք: Այն առաջին հերթին մարդկային հարաբերություններում անհրաժեշտ ներդաշնակության բացակայության, այսօրվա մարդու բարքերի անկման, նրա ներաշխարհի խաթարման արդյունքն է, այսօրվա մարդու գերազանցապես նյութապաշտ, ընչաքաղց հոգեկերտվածքի հետևանք է:
Երկրում տիրող ծանրագույն վիճակից փրկության ելքեր որոնելուց առաջ առաջին հերթին անհրաժեշտ է ջանալ ճանաչել, հասկանալ, խորապես իմաստավորել աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նրանց բնույթն ու բուն էությունը, շարժիչ ուժերն ու նպատակները, աշխարհաքաղաքական խզվածքներն ու համակարգային անկատարությունները, մարդկության համար գլխավոր հայտարարված արժեհամակարգի ու դրանով թելադրված մարդկանց կացութաձևի ճշմարտացիությունը, հայության դերն ու նշանակությունն աշխարհում և այս ամենը հաշվի առնելով՝ հոգեպես նորոգվել ու փոխվելուց և արդյունքում ինքնապես առավել կատարյալ դառնալուց ու ամենայն ինչ նորովի իմաստավորելուց հետո միայն սկսել ստեղծված վիճակից ելքեր որոնելու գործընթացը:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=258585607600216&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել