27-ամյա երիտասարդը պատմել է՝ ինչպես է կացնահարել քնած եղբորը. նոր մանրամասներ՝ Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած սպանությունիցԱյսօր Մալաթիա-Սեբաստիայում կացնահարված 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի եղբայրը քիչ առաջ իրավապահներին պատմել է, որ ինքն է կատարել եղբոր սպանությունը: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, բերման է ենթարկվել սպանվածի 27-ամյա եղբայրը: Armlur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ եղբայրների կռիվը երկար տարիների պատմություն ունի: Նրանք նախկինում բազմիցս վիճաբանություններ են ունեցել կենցաղային տարբեր հարցերի շուրջ: Մի անգամ նույնիսկ վեճն ավարտվել է դաժան ծեծկռտուքով: Եղբայրներն իրար դեմ չեն բողոքել, գործը կարճվել է: Ի դեպ, նրանք միասին էին բնակվում: Իսկ տղայի դին հայտնաբերել է մայրը: 

Ամբողջական հոդվածն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել