Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ցի Լյայ անունով սպիտակ-դարչնագույն պանդան դարձել է հետազոտման առարկա։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես է պատահում, որ սև-սպիտալ ծնողներից ի հայտ է գալիս նմանատիպ տարօրինակ երանգավորմամբ պանդա։
Ցի Լյայը արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Չինաստանում, նա համարվում է հազվադեպ օրինակ պանդաների շրջանում։ Նրան հայտնաբերել են Ցինլինի լեռներում, երբ նա դեռ երկու ամսական էր։ Լքված պանդան եղել է հյուծված և ըստ ամենայնի կկորչեր ջունգլիներում։
Կենդանաբանները նրան տեղավորել են Շնասիի գիտահետազոտական կենտրոնում։ 1985 թվականից սկսած՝ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել սպիտակ-դարչնագույն երանգներով ընդամենը 5 պանդա։ Գիտնականների համար դեռ գաղտնիք է մնում, թե որտեղից են նրանք ստանում այդ երանգները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել