uj_obiknovenniyՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին` ժամը 16.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Լ. Հ.-ին պատկանող տան բակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել