Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ դաջվածքներով կանայք ընկալվում են ավելի ազատ և սեռական պլանում ավելի մատչելի։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Թեքսաս նահանգի գիտնականները։ Նրանք հետազոտել են երկու սեռի 221 ուսանողի՝ պարզելու համար, թե ինչպես են ընկալվում կանանց դաջվածքները։
Նրանց ցուցադրել են կանանց լուսանկարներ, որոնց մի մասի դեպքում նրանք եղել են դաջվածքներով, իսկ մյուս մասի դեպքում՝ ոչ։ Գիտնականներին հետաքրքրել է նաև այն, թե մարդկանց մեջ ինչպիսի տպավորություններ են առաջացնում տարբեր դաջվածքները, ինչպես նաև դրանց գտնվելու վայրը։
Հետազոտության արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Երբ աղջիկը դաջվածք է ունեցել, նրա շրջապատը համարել է, որ նա ավելի է հակված սեքսին։ Իսկ եթե տղամարդն է իր մարմնին ունեցել դաջվածք, ապա նա պատահական սեքսի սիրահար չի համարվել։