Պատմության ամենաազդեցիկ սուրբ տեքստերից շատերը գրվել են Հին աշխարհում։ Հին աշխարհի մարդկանց գաղափարներն ու հավատամքները մեզ պատմում են այն մասին, թե ինչին են նրանք հավատացել և թե ինչպես են ընկալել շրջապատող աշխարհը։ Ձեզ ենք ներկայացնում պամության ամենաազդեցիկ 10 սուրբ գրքերը, որոնցից շատերը փոխել են պատմության ընթացքն ու շարունակում են ուղղորդել աշխարհի միլիոնավոր մարդկանց կյանքերը։

Աստվածաշունչ։ Աստվածաշունչը բոլոր ժամանակների ամենահայտնի և գեղեցիկ գրված գրքերից մեկն է։ Այն ներշնչում է ինչպես հավատացյալներին, այնպես էլ գիտնականներին։ Այն բաղկացած է 66 գրքերից, որոնք բաժանված են երկու մասի՝ Հին կտակարան, որն իր հերթին կազմված է 39 գրքերից, և Նոր կտակարան՝ բաղկացած 27 գրքերից։
Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որը եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։

Թորա։ Ավանդության համաձայն՝ Թորան գրվել է Մովսեսի կողմից Սինայ լեռան վրա ու աղոթատան մեջ, սակայն պատմաբանները համաձայնության են եկել, որ Թորան ամենայն հավանականությամբ միայն մեկ հեղինակի ձեռքի գործ չէ, և որ այն գրվել է Բաբելոնյան գերության ժամանակ Ք.ա. 6-րդ դարում՝ ավարտին հասցվելով Ք.ա. 2-րդ դարում։ Բաղկացած լինելով 39 գրքերից՝ Թորան ընդգրկում է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը (Բերեշիթ - Ծննդոց, Շեմոթ – Ելք, Վայիկրա - Ղևտական, Բեմիդբար- Թվեր, Ղվաղիմ - Երկրորդ օրենք), որոնք ներառում են հուդայականության գրավոր ու բանավոր օրենքներն ու կրոնական ուսմունքներ։

Ղուրան։ Ղուրանը իսլամի կրոնական տեքստն է, որի պատմական արմատները հուդայականության ու քրիստոնեության հետ նույնն են։ Այն բաղկացած է 114 մասերից,  որոնցից յուրաքանչյուրը հայտնի է որպես սուրա։ Ի սկզբանե այն գոյություն չի ունեցել գրավոր տեսքով և գրվել է միայն Մուհամեդ մարգարեի մահվանից 20 տարի անց՝ 632թ․-ին։ Իսլամի հավատքի համաձայն՝ Մուհամեդ մագարեին Աստծու խոսքը հաղորդվել է Գաբրիել հրեշտակի կողմից նրա քարոզչական գործունեության 23 տարիների ընթացքում։

Վեդաներ։ Վեդաները կազմված են չորս հին հնդկական տեքստերից, որոնցից ամենահինը թվագրվում է Ք.ա. 1500-1200թթ․-ին։ Այն ոչ միայն սանսկրիտով գրված ամենահին ստեղծագործությունն է, այլև  հինդուիզմի ամենահին գրական աշխատությունը։ Վեդաների չորս աշխատություններն են Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Սթհարվավեդան։ Առանձին գրվածքները հայտնի են որպես մանտրաներ և կազմված են հիմներից ու արձակներից, որոնք բացատրվում են բրահմաներով։ Ինչպես շատ այլ սուրբ հինավուրց գրվածքներ, վեդաները նույնպես համարվում են աստվածայնորեն ներշնչված տեքստեր։

Մահացածների եգիպտական գիրքը։ Մահացածների եգիպտական գիրքը վերաբերում է հին եգիպտական տեքստերին, որոնք օգտագործվել են թաղման ծիսակարգերում Ք.ա. 1550-50թթ․-ին։ Դրա մեջ ներառված 192 հայտնի կախարդական անեծքները նախատեսված են անդրաշխարհ ճամփորդության ընթացքում մահացած մարդուն պաշտպանելու համար։ Այս անեծքներից ամենահայտնին «Սրտի կշիռը» անեծքն է, որն օգտագործվում էր՝ անդրաշխարհում շարժվելու և խոսելու կարողությունը վերականգնելու նպատակով։ Ի սզբանե հիերոգլիֆներով գրված լինելով՝ դրանք պատկերվել են առարկաների վրա, իսկ հարուստ եգիպտացիները դրանք գրի են առել գրքի մեջ։

Դաո Դե Ցզի։ Դաո Դե Ցզին չինական դասական աշխատություն է, որն ավանդության համաձայն գրվել է մոտավորապես Ք.ա. 6-րդ դարում Լաո Ցզիի կողմից։ Այն կազմված է 81 կարճ գլուխներից և գրվել է վայելչագրության սահուն ոճով։ Դաո Դե Ցզին դաոսականության փիլիսոփայական ու կրոնական գաղափարների հիմնարար աղբյուրն է, որը մեծապես ազդեցություն է թողել նաև կոնֆուցիզմի և չինական բուդդիզմի վրա։ Աշխատության հիմնական դրույթը մարդու և աշխարհի անցնելիք բնական ճանապարհի գաղափարն է։ Այն ներառում է նաև իմաստունի խորհուրդները կառավարիչներին ու գործնական դասեր սովորական մարդկանց համար։

Ուպանիշադներ։ Ուպանիշադներն ամենայն հավանականությամբ գրվել են Հնդկաստանում Ք.ա. 800-100թթ․-ին: Բառացի դրանք թարգմանվում են որպես «նստել ուսուցչի կողքին»։ Դրանք բաղկացած են փիլիսոփայական տեքստերից, որոնք կազմում են հինդուիզմի տեսական մասը։ Աշխատությունը կազմված է ավելի քան 200 տեքստերից, չնայած դրանցից 13-ն են, որ համարվում են գլխավոր հիմնական ուսմունքներ։ Հինդուիստները համարում են, որ այն իր մեջ պարունակում է իրականության իրական բնույթն արտահայտող ճշմարտությունը։ Դրանք նաև ներկայացնում են մարդու փրկության բնույթն ու ձևը։ Չնայած ուպանիշադները վեդաների մաս են կազմում, այնուամենայնիվ, հինդուսներն ուպանիշադներին վերաբերում են որպես վեդաների ընդլայնում։

Բհագավատ Գիտա։ 700 գրվածքներից բաղկացած Բհագավատ Գիտան գրվել է Ք.ա. 5-2 դարերում և լեգենդար Մահաբհարաթայի մաս է կազմում։ Այն իրենից ներկայացնում է կոչ՝ անձնուրաց վարք ցուցաբերելու համար, որը խորը ազդեցություն է թողել Հնդկական անկախության շարժման մի քանի առաջնորդների վրա, այդ թվում՝ Մահաթմա Գանդիի։ Հնդիկ առաջնորդը Բհագավատ Գիտան անվանում էր իր «հոգևոր բառարան»։ Աշխատությունն իր կառուցվածքով ու փիլիսոփայությամբ նման է ուպանիշադներին։ Ինչևէ, Բհագավատ Գիտան ներառում է դուալիզմն ու թեիզմը, մինչդեռ ուպանիշադները մոնոթեիստիկ բնույթ ունեն։

Bhagavad Gita

Բուդդայական սուտրաներ։ Կանոնական այս գրություններն առաջին անգամ փոխանցվել են Գուատամա Բուդդայի կողմից և հայտնի են որպես «Սուտրաների մեծ գանձարան»։ Դրանք գրվել են Ք.ա. 2-ից մինչև Ք.հ. 2-րդ դար ընկած ժամանակահատվածում։ Ամենակարևոր սուտրան Լոտուս Սուտրան է, որը ներառում է Բուդդայի քարոզն իր ծաղիկներն՝ սովորեցնելով նրանց բուդդիզմի հիմունքները։ Սուտրա բառը նշանակում է «թել» կամ «գիծ», որը կապում է երկու վերջավորությունները, քանի որ գրքերն ի սկզբանե գրվել են արմավենիների տերևներին ու միմյանց ամրացվել թելով։

Buddhist Sutras

Ոչ կրոնական հինավուրց գրքեր: Ամենաազդեցիկ հինավուրց գրքերը գրվել են առանց ֆորմալ կրոնական մղումների։ Այսպիսի գրքերից է Գիլգամեշ էպոսը, որը համարվում է գտնված ամենահին գրական ստեղծագործությունը և պատմում է անմահության որոնումների մասին մեծ ջրհեղեղի ժամանակ, որը նմանություններ ունի աստվածաշնչյան ջրհեղեղի հետ։
Մեկ այլ ազդեցիկ ստեղծագործություն է Իլիականը, որը գրվել է Ք.ա. 8-րդ դարում և շատերին տարբեր ոգեշնչող կերպարներ ու իդեալներ ներկայացրել, որոնց ձգտել են հասնել ընթերցողները, Պլատոնի աշխատանքները, որոնք գրվել են Ք.ա. 4-րդ դարում և այլն։

 Iliad

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել