Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար։
Խոսքը երկար աշխատելու դեպքում 20 տոկոսով և ամեն օր 11 և ավելի կգ ծանրություն բարձրացնելու դեպքում 50 տոկոսով հղիանալու ժամանակի երկարացման մասին է։
Տեսությունը գիտնականները փորձել են ստուգել 1739 բուժքույրերի վրա։ Նրանց 16 տոկոսին չի հաջողվել հղիանալ առաջին 12 ամիսների ընթացքում, իսկ 5 տոկոսին՝ 2 տարի։ Այս մասին հայտնում է Do100 պորտալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



