Tert.am-ը գրում է.

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին շաբաթվա ընթացքում Հունաստան 21 հազար ներգաղթյալ է եկել, տեղեկացնում  է РИА Новости գործակալությունը։

Այդ թիվը ողջ 2014 թվականին Հունաստանի տարածք անցած ներգաղթյալների գրեթե կեսն է։ Տվյալների համաձայն՝ 2015 թվականի սկզբից ի վեր Հունաստանի սահմանը հատել է ավելի քան 160 հազար փախստական։

«Վերջին շաբաթների ընթացքում Հունաստան հասնող միգրանտների թիվը կայուն աճ է գրանցել»,-հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ուիլյամ Սփինդլերը։

Օգոստոսի սկզբին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ երկրի ենթակառուցվածքները չեն կարող դիմակայել Սիրիայից ու Աֆղանստանից փախստականների նման հոսքին և դիմել էր ԵՄ-ին՝ այդ հարցում օգնություն ստանալու ակնկալիքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել