Որպես կանոն` մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, այլ հարց է` սեփակա՞ն սխալների, թե՞ ուրիշների: Լորենս Ուայնզիմերի և Ջիմ Մաքքոնոհի «Անհաջողությունների իմաստություն» գրքում հեղինակները վերլուծում են վերջին ժամանակների բիզնեսի ամենախոշոր ձեռքբերումներն ու ձախողումները: Նրանք խորհուրդ են տալիս, թե ինչպես խուսափել սխալներից և նոր ասպարեզներ դուրս գալ բիզնեսում։ Ահա այդ խորհուրդներից մի քանիսը.
Մի՛ վախեցեք որոշումը համարել անհաջող և փակել գործը:
Հիշե՛ք, որ ոչ մեկին պետք չեն «աշխարհի ամենաառողջարար ծխախոտները»։
Մի՛ վախեցեք ասել «ո՛չ» հեշտ վաստակած փողերին:
Մշտապես աշխատե՛ք նոր գաղափարների վրա, որպեսզի ստիպված չլինեք կիրառել հները:
Մի՛ գայթակղվեք և թույլ մի՛ տվեք մրցակիցներին որոշել ընկերության ռազմավարությունը։
Մի՛ մոռացեք հիմնական մթերքի մասին, որը հայտնի է հաճախորդների շրջանում և եկամուտ է բերում:
Սկզբում նորացրե՛ք այն, ինչ արդեն լավ եք անում:
Եթե դուք գերազանք անում եք այն, ինչ պետք չէ, դուք հաջողության չեք հասնի:
Ուշադրությունը մի՛ սևեռեք միայն արդյունավետության վրա:
Թույլ մի՛ տվեք նորագույն տեխնոլոգիաներին դառնալ արգելակ:
Մի՛ մոռացեք, որ շատ դաժան ղեկավարները և անհավանական նպատակները հանգեցնում են տխուր արդյունքների:
Մի՛ փորձեք լինել ամեն ինչ. դա միայն կխճճի սպառողին:
Հակամարտությունից խուսափելու ցանկությունը մարդկանց դարձնում է պասիվ ագրեսիվ:
Աշխատակիցներին որպես երեխաների վերաբերվելը կհանգեցնի նրան, որ նրանք կօտարանան և հանգիստ կհետևեն գործի փլուզմանը:
Սեփական իմիջի, այլ ոչ թե ընկերության իմիջի վրա կենտրոնանալը բացասական ազդեցություն կունենա երկուսի վրա էլ:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2012/11/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել