ԵՍ ԷԼ 125 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏ ԵՄ ՈՒ ՀԻՄԱ ՑԱՎՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԴՊՐՈՑԻՍ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻՆ, ՈՒՐ ՄՏՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՆԳԱՄ ԱՅԺՄ ՉՈՒՆԵՄ:

Վերջերս Ռուսաստանում Նատալիա Վոդյանովայի հիվանդ քրոջը մի սրճարանից դուրս էին հանել. դեպքի առթիվ սրճարանի տիրոջը 5 տարի դատել են, սրճարանն էլ՝ փակել: Չեմ հավատում, որ մեր երկրում, էն էլ դեպուտատի աղջկան կդատեն (կամ էլ տնօրենի պաշտոնից կհանեն): Դե ճիշտ է, Վոդյանովայի քույրն իր մեջքին ՎՈԴՅԱՆՈՎԱ ուներ, բայց էս էրեխու մեջքին էլ մենք պիտի լինենք:

Չնայած որ նայում ենք, մեղադրելու էլ չի տնօրեն Անտոնյան Լիլիթին: Ախր հարուստ դեպուտատի աղջիկ է, ախր քահանայի կին է ու դաստիարակված, հոգևոր սնունդ ստացած այնպես, որ ՉՍԻՐԻ աղքատներին, հիվանդներին ու ընդհանրապես ԺՈՂՈՎՐԴԻՆ!!

Էս էրեխեն էլ իր սովորական դարձած զոհերից մեկն ա՝ չի ուզում դպրոց ընդունի: Պատճառը ո՞րն ա, որ իր նման «առողջ» չի՞: Թե՞ իրա ստանդարտներից ա, որ ամեն նոր ընդունվող աշակերտ պիտի անթերի լինի: Ու երևի էդ ստանդարտների մեջ ա մտնում, որ ներառական երեխաների լավ կահավորված, առաջին հարկում գտնվող դասասենյակը փոխարինվել է երրորդ հարկում գտնվող ՓՈՔՐԻԿ սենյակով, իսկ նախկին մեծ սենյակը տրվել է նոր փոխտնօրենին: Իր մյուս ստանդարտներից մեկն էլ էն ա, որ ծնողները նախապես պիտի հերթագրվեն, նոր ինչ-որ հարցով դիմեն: Այսինքն, եթե մեկը շաատ հրատապ հարց ունի, պիտի հերթագրվի ու սպասի հեչի պես մի քանի օր: Տպավորություն է ստեղծվում, որ տնօրեն Լիլիթ Անտոնյանն իր պաշտոնը խառնել է պրեզիդենտի պաշտոնի հետ և հիմա ինքնահաստատման քայլեր է անում աշակերտների ու ծնողների առողջության, նյարդերի ու ապագայի հաշվին:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել