168.am-ը գրում է.
Օգոստոսի 18-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, «Մերսեդես Վիտո» մակնիշի 95 AC 999 պ/հ (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Ի. Բ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/08/18/526710.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



