Tert.am-ը գրում է.
Նյու Յորքում շինարարական բում է, բայց նոր բնակարանները, այնուամենայնիվ, չեն բավարարում պահանջարկն ապահովելու համար, գրում է gazeta.ru-ն՝ The Economist-ին հղումով։
Հունիսին շինարարության այնքան թույլտվություն է տրվել, որքան ողջ 2013 թվականին։
Շինարարների ակտիվության վրա ազդում է անշարժ գույքի սուր պահանջարկը: 2010 թվականից քաղաքի բնակչությունն աճել է՝ հասնելով 8,4 միլիոնի (3 տոկոսով), բայց բնակարանները բոլորին չեն բավարարում, այդ պատճառով գներն աճում են։
Վարձույթի միջին գինն աճել է վերջին տասը տարվա ընթացքում 12 տոկոսով: Բայց միայն դա չէ ստիպում ավելի շատ կառուցել: Դեվելոփերների ակտիվությունը խրախուսվում է Չինաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից և մի քանի այլ երկրներից արվող ներդրումների միջոցով։ Օտարերկրյա ներդրողները Նյու Յորքի անշարժ գույքը դիտարկում են որպես կապիտալը պահելու հիանալի միջոց։



