Ճապոնիայի հասարակական վայրերում աստիճանաբար սկսում են արգելքներ սահմանել սելֆիի ձողերի կիրառության նկատմամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Վերջերս համապատասխան սահմանափակում է ներմուծել զվարճաքների խոշոր այգի Nagashima Spa Land-ը, որտեղ այժմ սելֆիի ձողերն արգելվում են լողավազաններում և ատրակցիոնների վրա՝ անվտանգության նկատառումներով։
Սահմանափակումներն աստիճանաբար տարածվում են նաև երկաթուղում։
Հիշեցնենք, որ հուլիսից Walt Disney ընկերությունն արգելել է իր այգիների այցելուներին ողջ աշխարհում կիրառել սելֆիի ձողեր։ Խոսքը վերաբերում է նաև ճապոնական մասնաճյուղին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



