Իրանը երկու նոր արբանյակ կկառուցի168.am-ը գրում է.

Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս կառուցել երկու նոր արբանյակ, հայտարարել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
Նրա խոսքով՝ հեռահաղորդակցական արբանյակը կպատրաստվի 3 տարվա ընթացքում:

Բացի այդ՝ օրակարգում դրված է հեռակառավարման զոնդավորման արբանյակի ստեղծումը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանցի նախարարը ընդգծել է, որ երկրի՝ ավելի վաղ սկսված ոչ մի աերոտիեզերական նախագիծ չի կրճատվի:

Մեկնաբանելով հեռուստահաղորդակցական արբանյակի ստեղծումը, նա ասել է, որ Իրանի ազգային արբանյակը ծառայությունների լայն շրջանակ կտրամադրի՝ բանկայինից մինչև բջջային ու ինտերնետ-ծառայություններ, ինչպես նաև հիդրոօթերևութաբանական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել