7624b4fda7aa72ac62148114ce9c10f7Araratnews.am-ը գրում է.

«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով այսօր հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

«Նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով (իրավաբանական անձի հաղորդումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը) ընթացքը լուծելու համար», – ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել