Շատերիս է հայտնի, որ շինարարության գործընթացներում միշտ եղել են բյուրոկրատական քաշքուկներ և թաքնված կոռուպցիոն ռսիկեր:

Այս խնդիրը լուծելու համար կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն՝ ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների:

Այսպիսով, գործընթացն ապակենտրոնացվում է` դառնալով ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց կառուցապատողը: 
Այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել