Tert.am-ը գրում է.

Oգոստոսի 17-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի և արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը:

Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրել է երկու հանգամանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման նպատակով առևտրի ռեժիմների վերանայման նշանակությունը և փոխադարձ ներդրումներին պետական աջակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության և Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հանգամանքները:

Իր հերթին փոխնախարար Աֆխամին նշել է, որ ստեղծված նոր պայմաններում Իրանը շահագրգռված է զարգացնելու իր տնտեսական հարաբերությունները` առաջին հերթին հարևան երկրների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել