Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքն օգոստոսի 19-20-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:

Օգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում 3-5 աստիճանով, օգոստոսի 21-23-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններու մ` 7-8 աստիճանով:

Երևանում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանում օգոստոսի 19-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, օգոստոսի 21-ին` +36, օգոստոսի 22-23-ին` +34 աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել