Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության տարեկան ռազմական պլանի համաձայն՝ անցկացվելու են TurAz Qartalı-2015 զորավարժությունները, որոնց մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։
Վարժանքները մեկնարկելու են օգոստոսի 22-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 18-ը։ Դրանց կմասնակցի Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 միավոր, այդ թվում նաև «ՄիԳ-29», F-16 կործանիչներ, «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներ, F4E ռմբակոծիչներ, C-130 Hercules ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներ։
Վարժանքների ժամանակ կկատարվեն երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման առաջադրանքներ, որոնց թվում ցամաքային թիրախների ոչնչացման նպատակով ավիահարվածներ կիրականացվեն։