Նյու Ջերսի նահանգի բնակիչներից մեկը ձկնորսության ժամանակ մի տարօրինակ արարածի է բռնել, որի լուսանկարներն իսկական փոթորիկ բարձրացրեցին համացանցում ու տարակուսանքի մեջ գցեցին գիտնականներին։ Դուգ Քաթլերի կողմից լճում բռնված այս էակը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմերում ցուցադրվող հրեշ, բայց ոչ հասարակ կենդանի։

Քաթլերը նկատեց արարածին ջրում ու սկզբում մտածեց, որ մեծ օձաձկան հետ գործ ունի։ Նա նետուաղեղով զինվեց ու սկսեց նետեր արձակել արարածի վրա, սակայն երբ նա ջրից հանեց իր որսին, սարսափեց, որովհետև արնաշաղախ երկարամարմին արարածն ուներ կլոր երախ, որը լի էր սարսափազդու կեռ ժանիքներով։ Տղամարդը հրեշի նկարները հրապարակեց համացանցում, և դրանք կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ հավաքեցին։

Շրջակա միջավայրի պահպանության նյույորքյան դեպարտամանտի գիտնականները ենթադրեցին, որ լճում հայտնաբերված այս էակը ծովային մինոգա է, սակայն փորձագետները տարակուսանքի մեջ էին դրա չափերից։ Բանն այն է, որ մինոգաների չափը սովորաբար չի գերազանցում 90 սանտիմետրը, իսկ նկարում մենք տեսնում ենք, որ արարածն էապես ավելի մեծ է, քան 90 սանտիմետրը։ Այսպիսով, այս էակը կամ անսովոր մեծ մինոգա է, կամ էլ ընդհանրապես գիտությանն անհայտ արարած, որը դեռ նոր պետք է ուսումնասիրվի ու դասակարգվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել