1439885695-4345Այսօր երևանում՝ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը տեղի ունեցած ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մայրը հայտնաբերել էր որդու՝ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի դին՝ կացնի հարվածներով։ Մեզ հայտնի է դարձել, որ կացնահարության կասկածանքով ձերբակալվել է զոհի եղբայրը։ Նախնական տեղեկություններով՝ նա առողջական խնդիրներ ուներ։ Թե ինչն է եղել կացնահարության պատճառը, դեռ պարզվում է։

Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել