Աչքերի խնդիրները լուծելու բազմաթիվ միջոցներ կան, այդ թվում լազերային վիրաբուժությունը, ակնոցները, կոնտակտային լինզաները, ինչպես նաև բազմապիսի վարժությունների կոմպլեքսները:

Ահա մի քանի վարժություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել աչքերի հոգնածությունն ու խուսափել հետագա խնդիրներից.

5, իսկ ավելի լավ է 10 րոպե տրամադրել աչքերի հանգստին, որը ենթադրում է ամբողջովին հրաժարում աշխատանքից:

Անցնում ենք գործի. տասն անգամ շրջանաձև շարժում արեք աչքերով՝ առանց գլուխը շարժելու: Նայեք մաքսիմալ աջ, ապա մաքսիմալ ձախ, կրկին տասն անգամ: Մի քանի անգամ ամուր կկոցեք աչքերը, ապա արագ-արագ թարթեք աչքերը՝ զգալով, թե որքան դինամիկ են շարժվում կոպերը:

Ձեռքի ափերը կպցրեք իրար, դրեք աչքերին այնպես, որ ափերի կենտրոնը լինի աչքերի դիմաց: Մնացեք այդ դիրքով մի քանի րոպե: Այս պարզ վարժության շնորհիվ աչքերը հանգստանում են լույսից, բացի այդ՝ լավանում է արյան շրջանառությունը:

Ընտրեք հեռվում դրված ցանկացած իր: Աշխատեք ժամանակ առ ժամանակ կենտրոնանալ դրա և մոտ դրված որևէ առարկայի վրա: Տասն անգամը բավարար է:

Նստակյաց աշխատանքի ժամանակ տեղի է ունենում ողնաշարի դեֆորմացիա, ինչը հանգեցնում է ողնուղեղի սեղմման, ինչը բացասաբար է անդրադառնում տեսողական օրգանների աշխատանքի վրա: Ուստի մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և շարժվել:

Խնայեք ձեր աչքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել