Ռիմա Դեմիրճյան. Խաղատուն կառուցելու դեպքում համալիրը կվերածվի հայկական Լաս ՎեգասիPanorama.am-ը գրում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի տարածքում խաղատան կառուցման դեպքում այն կվերածվի յուրատեսակ հայկական Լաս Վեգասի՝ էլ ի՞նչ համալիր, ի՞նչ մշակութային, սպորտային միջոցառումներ, ամեն ինչ կմոռացվի: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարվել է ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Ըստ ծրագրի, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ռ. Դեմիճյանն ասաց, որ ինքը մշտապես կողմնակից է եղել համալիրն ընդհանրապես չվաճառելուն` մնա պետության հսկողության, տնօրինության տակ. «Շատ ունիկալ կառույց է: Միշտ էլ ասել եմ՝ ծախելն անհեթեթություն է, սեփականատերը միշտ կաշխատի ցանկացած գնով շահույթ ստանալ»: 

Նա հիշեցրեց, որ համալիրը նախատեսված էր ամբողջ խորհրդային միության, միջազգային միջոցառումների համար. «Իրավիճակը փոխվեց: Պահելը դժվար է, բայց անհնար չի: Պետք էր հեղինակավոր, պատասխանատու մարդկանցից կազմված խորհուրդ ստեղծվեր, որը լիներ հսկողության տակ, ոչ թե վաճառվեր: Խորհրդին կից ստեղծվեր ֆոնդ: Աշխարհով մեկ սփռված ինչքան հայեր կան, 100 հոգի մեծահարուստ չի՞ լինի որպեսզի ոչ թե մեկը հարյուր հազար ներդնի, այլ ամեն մեկը 10-15 հազար ներդնեն, հավաքեն ու ոտքի կանգնեցնեն: Համոզված եմ՝ եթե ոտքի կանգնեցնեն, հետագայում շահույթ կտա այդ կառույցը, հնարավորությունները շատ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել