Դարիալի կիրճում ավտոմոբիլային ճանապարհի Ստեփանծմինդա - Լարս հատվածում, որը միացնում Է Ռուսաստանը եւ Վրաստանը, օգոստոսի 18-ից մինչեւ 30-ը երթեւեկությունը կսահմանափակվի: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:      

Երթեւեկության սահմանափակման որոշումն ընդունվել Է սաստիկ տեղումների վերաբերյալ օդերեւութաբանական կանխատեսման հիման վրա: Ըստ դեպարտամենտի հաղորդագրության՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 00:00-ից մինչեւ 05:30-ը Դարիալի կրճում արգելված Է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկությունը:

Մարդատար ավտոմոբիլների երթեւեկության արգելքը կսահմանվի 20:30-ից, իսկ ժամը 00:00-ից ուժի մեջ կմտնի արգելքը կցանքով, կիսակցանքով տրանսպորտի եւ ավելի քան 30 տեղ տարողությամբ ավտոբուսների համար:

Միեւնույն ժամանակ ժամը 20:30-ի կարգելվի երկու եւ ավելի այնպիսի ավտոտրանսպորտային միջոցների միմյանց ընդառաջ միաժամանակյա տեղաշարժումն, ինչպիսիք են ավտոբուսը, կցանքով կամ կիսակցանքով ավտոմոբիլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել