35-ամյա Ստեֆանի Սմիթին ու նրա փոքրիկ որդուն՝ Իսայեին վիճակված էր անցնել աներևակայելի ծանր փորձության միջով։ 3 ամսականում տղայի մաշկին ցան հայտնվեց, որը սկզբում սովորական ալերգիա էր հիշեցնում, որն ի հայտ է գալիս մանկական շպարի կիրառության արդյունքում, սակայն սովորական հակաալերգիկ միջոցներն անարդյունավետ էին։ Ավելին, ամեն անգամ մաշկի բորբոքված հատվածներն ավելի էին բորբոքվում, ու ցանն արդեն վեր էր ածվում վերքերի, որոնք նույնիսկ արնահոսում էին։

Բժիշկները երեխայի մոտ ախտորոշեցին էկզեմա ու սկսեցին բուժել նրան կորտիկոստերոիդային միջոցներով։ Սկզբում թերապիան տվեց շոշափելի արդյունքներ, բայց շուտով երեխայի վիճակը կտրուկ վատացավ, ու մանկիկի ամբողջ մարմինը պատվեց այդ հիվանդագին ցանով։ Նրա վերքերից սկսեցին ավիշ ու արյուն հոսել, մաշկը սկսեց չորանալ ու թեփուկավորվել։

Չնայած Իսայեի առողջական վիճակի ակնհայտ վատթարացմանը՝ բժիշկները շարունակում էին պնդել, որ բալիկի մոտ էկզեմա է ու այդ ողջ ընթացքում շարունակում էին նրան կորտիկոստերոիդներ տալ, իսկ երեխայի վիճակը վատթարանում ու վատթարանում էր, ու սկսեցին թափվել նրա մազերը։

Ստեֆանին երեխային տարբեր բժիշկների մոտ էր տանում, բայց նրանցից ոչ մեկը չէր կարողանում ոչ մի նոր բան ասել։ Ավելին՝ բժիշկներն արգելեցին մորը երեխային կրծքով կերակրել՝ պնդելով, որ կաթնային սպիտակուցից երեխայի վիճակն էլ ավելի կվատանա։

Երբ երեխան դարձավ 5 ամսական, թվում էր, թե ավելի վատ նրա վիճակն էլ պարզապես չի կարող լինել։ Երեխային տեղափոխեցին կլինիկա, որտեղ նրա մոտ կրկին հաստատեցին «էկզեմա» ախտորոշումը ու նշանակեցին հատկապես ուժեղ հորմոնալ միջոցներ։ Երկու օրով երեխայի վիճակն իրոք լավացավ, բայց հետո սկսվեց իսկական մղձավանջ. երեխայի մարմինը վերածվեց մեկ ամբողջական վերքի։ Նրա մաշկը պատռվում էր նույնիսկ ամենամեղմ հպումներից։

Իսայեն իրեն նորմալ էր զգում միայն ջրում, ու Ստեֆանին ստիպված էր նրան ժամերով լվացարանի մեջ պահել, որպեսզի մանկիկը կարողանա գոնե մի քանի ժամով հանգստանալ ցավերից։ Իսկ քնելուց առաջ մայրը ստիպված էր կապել նրա ձեռքերն ու ոտքերը հատուկ խոնավեցնող վիրակապերով, որպեսզի բալիկն ինքն իրեն չվնասի։

Հույսը կտրելով ավանդական բժշկությունից՝ Ստեֆանի Սմիթը տուն բերեց երեխային ու սկսեց օգնություն փնտրել համացանցում առկա մասնագիտացված ֆորումներում։ Մեծ ծավալով տեղեկատվություն կարդալուց հետո նա գտավ հորմոնալ թերապիայի արդյունքում առաջացող կողմնակի էֆեկտների մասին քննարկումներ, որտեղ նկարագրված էին ճիշտ այն խնդիրները, որոնք առկա էին փոքրիկ Իսայեի մոտ։ Այդ ժամանակ Ստեֆանին որոշեց հուսահատ քայլի դիմել՝ բուժել երեխային ի հեճուկս բժիշկների ախտորոշումների։

Նա կտրուկ դադարեցրեց երեխայի «բուժումը» կորտիկոստերոիդներով ու դրանց փոխարեն սկսեց մանկիկի մարմնին քսել քսուկ՝ բաղկացած կիտրոնախոտից ու ցինկից։ Արդեն երրորդ օրը երեխայի մաշկի որոշ հատվածներում կարմրածությունն անցավ, իսկ երեխան սկսեց ավելի քիչ լացել ու լավ քնել։ Որոշ ժամանակ անց էլ երեխայի մաշկը սկսեց աստիճանաբար վերականգնվել։

Բացի դրանից, Իսայեն ակնհայտորեն զգաց, որ այդ քսուկը բուժիչ ազդեցություն է ունենում, ու ինքը սկսեց ձգվել դրա հետևից, երբ նրա մոտ քոր էր սկսվում։ Օրգանիզմից հորմոնների դուրսբերումը տևական ժամանակ պահանջեց, բայց 1 ամիս անց երեխայի մաշկը լրիվ ապաքինվեց։ Նրա մայրը չէր կարողանում թաքցնել իր զգացմունքները. «Սա այնպիսի երջանկություն է, որ ես կրկին կարող եմ դիպչել որդուս։ Չէ՞ որ առաջ ես անգամ գրկել չէի կարող նրան՝ առանց ցավ պատճառելու։ Բարեբախտաբար, այս մղձավանջը մնաց անցյալում։ Մենք այցելեցինք 35 բժիշկների, և նրանք բոլորը պնդում էին, որ որդուս մոտ էկզեմա է, ու նշանակում էին ստերոիդային բուժումներ, որոնք միայն ավելի էին վատթարացնում որդուս վիճակը։ Հիմա ես ցանկանում եմ կիսվել փորձովս այլ ծնողների հետ, ովքեր բախվել են նմանօրինակ խնդրի հետ։ Հնարավոր է, որ իմ պատմությունն օգնի ինչ-որ մեկին»։

Իհարկե, միշտ չէ, որ բժիշկները սխալվում են, ու սա թերևս ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն, բայց այսպիսի պատմությունները մղում են մեզ, որպեսզի ինքներս սկսենք հետաքրքրվել բժշկությամբ։ Չէ՞ որ երբեմն ինքներս էլ կարող ենք օգնել մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել