Life.panorama.am-ը գրում է.

Դերասան ամուսիններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար ՄարտիրոսյանըLife.panorama.am-ին հայտնեցին, որ այս ամռանը երկարատեւ հանգստի մեկնել չեն կարող. «Այս տարի շատ հիմնովին վերանորգում ենք մեր բնակարանը, ուստի երկարատեւ հանգսի պարզապես չենք կարող մեկնել, դրան գումարած նաեւ այն, որ փոքր որդիս դեռ մեկ տարեկան է, ուստի այսպես թե այնպես ռիսկի չէինք դիմի եւ երկրից չէինք մեկնի,-նշեց դերասանուհին ու հավելեց,- բայց հանգստի կարիք իսկապես շատ ունենք, դրա համար մի քանի օրով հավանաբար Աղվերանում կհանգստանանք: Մեր ընտանիքը Հայաստանի բնությունը շատ է սիրում, իսկ Աղվերանն էլ իր բնությամբ առանձնանում է մեզ համար»:
Հիշելով ամենատպավորիչ հանգիստը՝ Նարեկ Հայկազյանը կատակելով պատմեց. «Մեր արձակուրդները բավականին ուրախ են անցնում, միշտ տուն ենք վերադառնում շատ ջերմ հիշողություններով, շատ գժություններ ենք արել, որոնք լիարժեք են դարձրել մեր հանգիստը: Շատ տպավորիչ էր, երբ մի քանի տարի առաջ միայն մեր ընտանիքով գնացել էինք ծով՝ որոշմամբ, որ այդ տարի մենք հանգստանալու ենք միայն մեր ընտանիքով, անգամ մեր ընկերներին զգուշացրել էիք, որ իրենցից ենք փախչում, բայց հասնելով տեղ, անմիջապես հաջորդ օրը, մեր հինգ ընկերները իրենց ընտանիքներով եկան մեզ մոտ եւ անակնկալ մատուցեցին, ի դեպ, երբ գնացել էինք ծով՝ լողալու, հյուրանոց վերադառնալու ժամանակ նրանք դուրս եկան մեզ ընդառաջ, ինչը իսկապես մեծ ու հաճելի անակնկալ էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ